16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին ասված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
«Մեկուսացման ցուցում ստացած շիրակցի 16 քաղաքացիների մոտ, որոնք 14 օր մեկսացման վայրում գտնվելուց հետո, ըստ ցուցման, անցել են թեստավորում, նմուշառումը դրական արդյունք է ցույց տվել։ 16 հիվանդներն այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են։
Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 18 պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի»,-նշված է հայտարարությունում։