18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 9623 նոր դեպք է գրանցվել, ինչը համավարակի ամբողջ ընթացքում գրանցված դեպքերի ռեկորդային աճ է համարվում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 57, ապաքինվել՝ 1723 մարդ։
Համավարակի սկզբից երկրում կորոնավիրուսով վարակվել է 124 054, հիվանդությունից մահացել է 1222, ապաքինվել՝ 15 013 մարդ։ Հայտնի է, որ նոր վարակակիրների գրեթե 47 տոկոսը որևէ ախտանշան չունի։
Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 5358, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 807, Սանկտ Պետերբուրգում՝ 323 դեպք։