կարևոր
1270 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-02 13:40

Ռուսական տուրօպերատորները դեռ հույս ունեն այս տարի օտարերկրացիների ընդունել

Ռուսական տուրօպերատորները դեռ հույս ունեն այս տարի օտարերկրացիների ընդունել

Ռուսական տուրօպերատորները, որոնք զբաղվում են օտարերկրացիների ընդունելով, չեն ակնկալում ամառային հոսքի վերականգնում, բայց չեն բացառում, որ այս տարի դեռ հյուրեր կընդունեն այլ երկրներից։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Փորձագետների տվյալներով, օտարերկրացիների ձմեռային տուրիստական հոսքը կազմում է ոչ ավելի, քան ընդհանուր տարեկան այցելությունների հինգ տոկոսը։

Այդ իսկ պատճառով, եթե նույնիսկ այս տարի սահմանները բացվեն, աշնան և ձմռան ամիսներին ամառային սեզոնի կորուստներին «հաղթել» չի ստացվի։

Տարբեր ընկերություններից հայտնում են, որ այլ երկրներից հյուրերը դեռևս չեն չեղարկում ամանորյա ուղևորությունները։ Օտարերկրացիներն ակտիվ կերպով ամրագրում են տուրեր 2021 թվականի համար։ Ավելի մեծ պահանջարկ է վայելում ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Ճամփորդություններ պլանավորում են Թայվանի, Ինդոնեզիայի, Վիետնամի, Թաիլանդի, Սինգապուրի տուրիստները։

Տուրօպերատները փորձում են 2021 թվականի տուրերի համար գնային փոփոխություններ չիրականացնել, սակայն փորձագետների խոսքով՝ հյուրանոցները բարձրացնում են գները՝ 5-20 տոկոսով։