24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախում սոցիալական քարտերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք) էլեկտրոնային եղանակով (առանց անձնագրային ծառայություն ներկայանալու) ստանալու համար անհրաժեշտ է [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել.
չափահաս անձի դեպքում՝ սկանավորված կամ լուսանկարված անձնագրի առաջին էջը,
անչափահասի դեպքում՝ ծնողնեից մեկի սկանավորված կամ լուսանկարված անձնագրի առաջին էջը և անչափահասի ծննդյան վկայականը:
Լրացուցիչ տեղեկատվության ստանալու համար զանգահարել՝ 047-94-28-45 հեռախոսահամարին»,-նշված է հայտարարությունում։