Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է խորհրդարանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հղում անելով՝ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը։
Որոշման պատճառը դեռևս չի նշվում։
Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին արդյունավետ աշխատանքի համար։
«Շնորհակալությունն եմ հայտնում Դ․ Ն․ Նազարբաևային՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար»,- գրել է Տոկաևը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
Ղազախստանի Սահմանադրության համաձայն՝ Սենատի նախագահի պաշտոնը երկրորդն է նախագահի պաշտոնից հետո։
Դարիգա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Նազարբաևը երկրի ղեկավարի իր լիազորությունները թողել է 2019 թվականի մարտին։