28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Մայիսի 1-ին՝ ժամը 22:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացին անցել է արգելապատնեշը և ցանկանում է նետվել կամրջից:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության բաժին:
Փրկարարների օգնության կարիքը չի եղել: