կարևոր
2178 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-02 12:14

Ստեփանավանում գտնվող տներից մեկը մասամբ փլուզվել է

Ստեփանավանում գտնվող տներից մեկը մասամբ փլուզվել է

Մայիսի 1-ին՝ ժամը 10:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի մի մասը փլուզվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Երիտասարդական փողոցի տներից մեկի պատշգամբի վերջնամասում գտնվող լոգարանի հատակը փլուզել է (մոտ 12 քմ), իսկ լոգարանի պատերը քանդել է սեփականատերը՝ անվտանգությունից ելնելով։

Փրկարարների օգնության կարիքը չի եղել: