Մինչ այս պահն աշխարհում Covid-19-ով վարակվել է 3մլն 400 հազար մարդ, որից ավելի քան 1 մլն ապաքինվել է:
Վարակվածության եւ մահացության ամենաբարձր ցուցանիշը շարունակում է մնալ Միացյալ Նահանգներում: Վարակման դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ապա մեր տարածաշրջանի 3 երկրներ:
Թեեւ Թուրքիայում կորոնավիրուսով ավելի շատ մարդ է հիվանդացել՝ մոտ 122 հազար, սակայն Ռուսաստանն ակտիվ դեպքերի թվով առաջ է անցել Թուրքիայից: Ռուսաստանում ավելի քան 114 հազար վարակվածներից մոտ 100 հազարը շարունակում են բուժում ստանալ:
Իրանում, պաշտոնական տվյալների համաձայն՝ ավելի քան 95 հազար վարակվածներից 76 հազարն ապաքինվել է: Այսօրվա դրությամբ, Բելառուսում վարակվածների թիվը հասնում է մոտ 15 հազարի, Ադրբեջանում՝ 1854-ի, Վրաստանում՝ 582-ի: