կարևոր
2219 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-02 11:32

Հայ երգիչներն ու դերասանները երգով շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մի խումբ երգիչ-երգչուհիներ, դերասան-դերասանուհիներ երգով շնորհակալություն են հայտնում բոլոր բուժաշխատողներին, որոնք այս ծանր օրերին անձնվիրաբար աջակցում են մարդկանց ու օգնում ապրել:

«Շնորհակալ ենք» երգի հոլովակն արդեն համացանցում է:

Նախագծի պրոդյուսերն Արա Բաղդասարյանն է, երաժշտական պրոդյուսերը՝ Էդգար Ալեքսանյանը, բեմադրող ռեժիսորը Հարութ Շատյանն է:

Նախագծի մասնակիցներն են Արփի Գաբրիելյանը, Սիլվա Հակոբյանը, Էրիկ Կարապետյանը, Սարգիս Ավետիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Յանա Հովհաննիսյանը, Գոռ Եփրեմյանը, Միհրան Ծառուկյանը, Սարգիս Գրիգորյանը, Մանո Գրիգորյանը, Էվա Գրիգորյանը, Յանա Սուիթը, Ռուբեն Ջավադյանը:

Բեմադրող օպերատորը Հրաչ Մանուչարյանն է: