ԱՄՆ ԶՈւ մասնագետները մշակել են նոր թեստ, որը թույլ է տալիս արյան մեջ կորոնավիրուսի առկայությունը բացահայտել վարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը:
Նախագծի հեղինակները նշում են, որ նոր թեստային համակարգը կարող է վարակը հայտնաբերվել ոչ միայն այն ժամանակ, երբ մարդու մոտ սկսում են ախտանշաններն ի հայտ գալ, այլև մի քանի օր առաջ՝ նախքան վարակը կսկսի փոխանցվել ուրիշներին:
Նոր թեստը վիրուսն ի հայտ է բերում 4 օր շուտ, քան ներկայում գոյություն ունեցող մյուս թեստերը: