23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջին 3 շաբաթվա մեջ առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ: Պետական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես է Կիմը մասնակցում Սունչեոն քաղաքում պարարտանյութերի գործարանի բացման արարողությանը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ապրիլի 15-ին Կիմ Չեն Ընը իր կառավարման տարիների ընթացքում առաջին անգամ չմասնակցեց Հյուսիսային Կորեա պետության հիմնադիր, իր պապ Կիմ Իլ Սոնգի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը, տեղեկություններ էին շրջանառվում նրա մահվան մասին: Մյուս վարկածն էլ այն էր, թե սրտի վիրահատությունից հետո Կիմը ծայրահեղ ծանր վիճակում է: