24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մայիսի 1-ին՝ ժամը 10:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հանդամասերից մեկում անհայտ տեսակի օձը խայթել է տեղի բնակիչներից մեկին:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով՝ մոտ 1 կմ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել «Վարդանես» կոչվող տարածքում:
Փրկարարները Գայանե Ե.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: