կարևոր
976 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-02 10:05

ԱՄՆ դեսպանատան մոտ խոտածածկ տարածք է այրվել

ԱՄՆ դեսպանատան մոտ խոտածածկ տարածք է այրվել

Մայիսի 1-ին՝ ժամը 13:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:03-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ: