կարևոր
1879 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-02 09:47

Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

Վենեսուելայի Գուանարե քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենեսուելայի հյուսիսարևմյան Պորտուգեսա նահանգում 17 բանտարկյալ է սպանվել։ Տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը դեռ կավելանա, քանի որ վիրավորներից շատերը, որոնց թիվը դեռ կոնկրետ չի նշվում, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հայտնի է, որ հիմնարկության տնօրեն Կարլոս Ռոխոն մեջքին դանակի հարվածից ծանր վիրավորում է ստացել, իսկ անկարգությունների ճնշման գործընթացին մասնակցած ազգային գվարդիայի լեյտենանտը բանտարկյալներից մեկի կողմից նետված պայթուցիկ սարքի բեկորներից է տուժել։