կարևոր
2168 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-02 09:40

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 1-ին` ժամը 12:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արգիշտի» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղու թիվ 2ա շենքի դիմաց երեք կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մակուսացվել է ժամը 12:22-ին, մարվել՝ 12:23-ին: Այրվել է արտահոսած գազը: