կարևոր
2074 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-02 09:27

ԱՄՆ իշխանությունները 12 միլիարդ դոլարի չափով օգնություն կհատկացնեն հիվանդանոցներին

ԱՄՆ իշխանությունները 12 միլիարդ դոլարի չափով օգնություն կհատկացնեն հիվանդանոցներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որպես ֆինանսական օգնություն 12 միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի համավարակից առավել շատ տուժած հիվանդանոցներին։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան նոր մամլո քարտուղար Քեյլի Մակինանին մամուլի ասուլիսի ընթացքում։

Միջոցները կհատկացվեն երկրի 395 հիվանդանոցների, նշել է Մակինանին։ Նա հավելել է, որ այս բժշկական հաստատություններին են բաժին ընկել ԱՄՆ-ում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների 70%-ը։