կարևոր
2085 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-01 23:55

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 2-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 2-4աստիճանով, 3-5-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում մայիսի 2-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Գիշերը կդիտվի +11, ցերեկը՝ +19, երեկոյան՝ +14 աստիճան տաքություն։