կարևոր
1705 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 22:15

Չինաստանում կորոնավիրուսով վարակված 600-ից պակաս մարդ է մնացել

Չինաստանում կորոնավիրուսով վարակված 600-ից պակաս մարդ է մնացել

Չինաստանում մնացել է 599 կորոնավիրուսով հիվանդ մարդ: Այս մասին մայիսի 1-ին հաղորդել է Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն, հայտնում է ТАСС-ը:

Այս ցուցանիշը մեկ օրվա ընթացքում նվազել է 3 տոկոսով: Երկրում մեկ օրվա ընթացքում COVID-19 է հայտնաբերվել 12 մարդու մոտ, որոնցից 6-ը ժամանել են արտասահմանից: Հինգերորդ օրն անընդմեջ նոր մահվան դեպքեր չեն գրանցվում: