30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին: Այս մասին հայտնում է factor.am-ը:
Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին դատի է տվել վարչապետի այն հայտարարության համար, որ Թովմասյանը «ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս իրեն ինչ-որ ծառայություններ է առաջարկել»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Այս հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ եթե Փաշինյանը արժանահավատ փաստ չներկայացնի, ապա զրպարտության համար դիմելու է դատարան: Այնուհետ, Նիկոլ Փաշինյանը հրապարկեց մի գրիչի նկար և ասաց, որ այն իրեն նվիրել է Հրայր Թովմասյանը։ Պարզվեց՝ դա տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: