Ֆրանսիայում կորոնավիրուսային վարակի հետեւանքով մահացածների թիվը մեկ օրում կազմել է 218՝ ընդհանուր հասնելով 24,6 հազարի։ Այս մասին հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից, հաղորդում է РИА Новости-ն։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 329 հազար 453-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 234 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 053 հազար 040 մարդ: