կարևոր
1879 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-01 22:27

Պեսկովը խոսել է Պուտինի առողջության պաշտպանության մասին

Պեսկովը խոսել է Պուտինի առողջության պաշտպանության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջության պահպանությունն առավելագույն մակարդակի վրա է գտնվում: Այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Այս օրերին երկրի ղեկավարի պաշտպանությունը, առողջության պաշտպանությունն առավելագույն մակարդակի վրա է»,- ասել է Պեսկովը՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստածրագրի անոնսում՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ուժեղացվելո՞ւ է նախագահի առողջության հսկողությունը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին տեղեկությունից հետո:

Նախօրեին կառավարության նախագահը երկրի ղեկավարին հայտնել էր, որ իր մոտ կորոնավիրուս են հայտնաբերել ։ Միշուստինը Պուտինին առաջարկել է վարչապետի պաշտոնակատար նշանակել իր առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովին ։ Նախագահը պաշտպանել է այդ որոշումը և ավելի ուշ ստորագրել համապատասխան հրամանագիրը ։