27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ապրիլի 30-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։
Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 24 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Տրանսպորտային միջոցներից երկուսը շահագործվել է ժամկետանց համարանիշերով, նույնքան մեքենա՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկը գտնվել է հետախուզման մեջ, երկու վարորդ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև առանց համարանիշերի շահագործվող երկու մեքենա և երկու մոտոցիկլետ, որոնք ևս տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Երկու տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված են եղել բարձր ձայնով երթևեկելու համար։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով շահագործվող չորս մեքենա։
Հայտնաբերված օրինախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։