27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ամերիկյան Amazon.com Inc ընկերությունը խրախուսել է այն աշխատակիցներին, որոնք կարող են աշխատել տանից մինչև հոկտեմբերի 2-ը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ղեկավարությունը փորձում է կարգավորել պահեստներում աշխատողների վերադառնալու ժամանակացույցը, որքան թույլ է տալիս իրավիճակը: Այս կանոնը ընկերությունը կիրառում է ողջ աշխարհում գործող բաժանմունքների աշխատակիցների համար:
Այնուամենայնիվ, ընկերությունից չեն նշել, թե ընդհանուր աշխատուժի որ մասն է կազմում տանից աշխատողների թիվը: Բացի այդ, նշվում է, որ ընկերությունը միջոցներ է ներդնում աշխատակիցների անվտանգության ապահովման համար, ինչը ներառում է սոցիալական հեռավորության պահպանումը, խոր մաքրումը, ջերմության չափումները և դեմքի պաշտպանիչ ծածկույթի կիրառումն ու ձեռքերի ախտահանումը: