կարևոր
1849 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 19:12

Կորոնավիրուսի 50 նոր դեպք և 1 մահ Ադրբեջանում

Կորոնավիրուսի 50 նոր դեպք և 1 մահ Ադրբեջանում

Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 50 նոր դեպք է արձանագրվել, ևս 1 մահ է գրանցվել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը, հղում անելով՝ կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովին:

«Այսօր Ադրբեջանում ևս 50 վարակակիր է արձանագրվել, 1 մարդ մահացել է: Միաժամանակ, 40 մարդ առողջացել է»,- ասել է նա:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1.854 է, 1.365 մարդ առողջացել է, 25 մահ է արձանագրվել:

Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 464 հիվանդ կա, նրանցից 15-ի վիճակը ծանր է, 29-ինը՝ միջին ծանրության, մնացածներինը՝ կայուն:

Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը հայտնել է, որ որոշում է ընդունվել երկրում սահմանված հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել մինչև մայիսի 31-ը: Ավելի վաղ սահմանված որոշ սահմանափակումներ, սակայն, աստիճանաբար կմեղմացվեն:

«Եթե վարակի դինամիկան և իրադրությունը երկրում վատթարանան, հատուկ կարանտինային ռեժիմը, անհրաժեշտության դեպքում, կրկին կարող է խստացվել»,- նշել են օպերատիվ շտաբում: