28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կհասնի կորոնավիրուսի ախտորոշման օրական 100 հազար թեստ անելու իր թիրախին: Այս մասին գրում է BBC-ն, հղում անելով՝ Համայնքների և տեղական ինքնակառավարման քարտուղար Ռոբերտ Ջենրիքին:
Առողջապահության նախարար Մեթ Հանկոկը հայտարարել էր, որ կառավարությունը իր նպատակին կհասնի ապրիլի վերջին: Ապրիլի 29-ին Մեծ Բրիտանիան ավելի քան 81 հազար թեստավորում էր իրականացրել, բայց նախարարը հայտնել էր, որ ավելիի հնարավորություն կա:
Ջենրիքը BBC-ին հայտնել է, որ դեռ հստակ պատկեր չունի, դրանք այսօր ավելի ուշ կհրապարակվեն, սակայն թվում է, որ կամ կհարվածեն թիրախին, կամ կմոտենան դրան:
Միացյալ Թագավարությունում կորոնավիրուս ունեցող մահացած մարդկանց թիվը 26 հազար 771 է: Հիվանդացության ընդհանուր դեպքերի թիվը 171 հազար 253 է: