կարևոր
1349 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-01 19:00

Մահացել է Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան Եվգենի Ֆյոդորովը

Մահացել է Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան Եվգենի Ֆյոդորովը

96 տարեկանում մահացել է Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Եվգենի Ֆյոդորովը, հայտնում են մշակութային հաստատության մամուլի ծառայությունից:

«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 97-րդ տարում ապրիլի 30-ի երեկոյան մահացել է Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Եվգենի Ֆյոդորովը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Թատրոնից նշել են, որ չնայած լուրջ հիվանդությանը՝ Ֆյոդորովը «մինչև կյանքի գրեթե վերջին օրը մնացել է իր հարազատ բեմում»:

Վերջին շրջանում դերասանը խաղացել է Կանովիչի «Ժպտա մեզ, Տե՛ր» և Գորդոնի ու Միլերի «Վերջին լուսինը» ներկայացումներում: