կարևոր
1708 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 18:16

Վիեննայից 100 քաղաքացի Վրաստան է վերադառնում

Վիեննայից 100 քաղաքացի Վրաստան է վերադառնում

Ավստրիայից MyWay Airlines ընկերության հատուկ չվերթով այսօր Վրաստան է վերադառնում մոտ 100 քաղաքացի: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վիեննայից Թբիլիսի են վերադառնում Ավստրիայում մշտական բնակվող Վրաստանի քաղաքացիները, կամ նրանք, ովքեր տրանզիտով էին երկրում: Ուղևորների շարքում անչափահասներ ու տարեցներ են, նաև ուսանողներ ու հղիներ: Ուղևորները նստելու են շախմատային կարգով, պահվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությունները:

MyWay Airlines-ի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դուրս է եկել 16:00-ին, Վրաստան կվերադառնա 00:15-ին: Ժամանելուն պես ուղևորները բուժզննում կանցնեն, ապա կարանտինային գոտիներ կտեղափոխվեն՝ 14 օրով:

Մայիսի 2-ին նախատեսված է Պրահա-Թբիլիսի, մայիսի 5-ին՝ Աթենք-Թբիլիսի, մայիսի 7-ին՝ Ամստերդամ-Թբիլիսի, մայիսի 9-ին՝ Բեռլին-Թբիլիսի: Բոլոր չվերթներն իրականացնելու է Georgian Airways-ը: Որպես կանոն՝ տոմսերը վաճառքում հայտնվում են չվերթից 2 օր առաջ, արժեքը չպետք է գերազանցի 199 եվրոն:

Ապրիլի 30-ի դրությամբ Վրաստան է վերադարձել  8 728 քաղաքացի: