կարևոր
1143 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 17:55

Լոռու մարզը կունենա հոնի եւ տանձի նոր այգիներ

Լոռու մարզը կունենա հոնի եւ տանձի նոր այգիներ

Սպիտակի եւ Թումանյանի տարածաշրջանների վեց գյուղում (յուրաքանչյուրում՝ երեքական) զարկ կտրվի հոնի եւ տանձի այգիների մշակությանը։ Սա մի ծրագիր է, որն իրագործվելու է Լոռու մարզպետարանի եւ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսություն Հայաստանում» կազմակերպության համագործակցությամբ։ Արդյունքում մարզում այգիների տարածքը կավելանա շուրջ 15 հեկտարով։ Այդ առիթով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրել է, որ հնարավորինս մեծ թվով գյուղացիական տնտեսությունների աջակցելու եւ արդյունավետությունն ապահովելու նպատակով մարզի վեց՝ Ախթալա, Օձուն, Շնող, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Գեղասար համայնքներից հավաքագրված հայտերի հիման վրա եւս ամփոփվել են այգիների մշակմամբ զբաղվելու ցանկություն ունեցողների տվյալները, շուտով կտրվի ծրագրի մեկնարկը։ Տնկիներն այգեգործներին տրամադրվելու են անվճար։ Ի դեպ, այգի հիմնելու համար նախատեսված են պարտադիր պայմաններ՝ հողը պիտի լինի ջրովի եւ ունենա նվազագույնը 0.5 հեկտար մակերես։