կարևոր
1914 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-01 20:11

Մալթան սկսում է վերացնել կորոնավիրուսի պատճառով կիրառվող սահմանափակումները

Մալթան սկսում է վերացնել կորոնավիրուսի պատճառով կիրառվող սահմանափակումները

Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտնել է, որ մայիսի 4-ին երկրի իշխանություններն աստիճանաբար կսկսեն վերացնել սահմանափակումները, որոնք կիրառվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Times of Malta»-ին:

«Մենք չենք կարող բոլոր միջոցառումները միանգամից վերացնել, միայն աստիճանաբար»,-ասել է վարչապետը:

Երկուշաբթի օրը երկրում կբացվեն որոշ խանութներ, նախատեսվում է, որ ամսվա վերջին աշխատանքի կվերադառնան նաև մյուսները: Բացի այդ, մայիսի 4-ից հնարավոր կլինի 4-հոգանոց հավաքներ անցկացնել: Խանութներում և հանրային տրանսպորտում մարդիկ պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն 2 մետր հեռավորություն: Վարսավիրանոցները, ռեստորանները և սրճարանները չեն բացվի դեռ նվազագույնը 3 շաբաթ, օդանավակայանը նույնպես մնում է փակ:

Մալթայում հաստատված դեպքերի թիվն ընդհանուր 467 էմահացել է 4 մարդառողջացել 367-ը: