27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին առաջարկել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպին մտցնել սանիտարական անձնագրերի կիրառություն երկրից դուրս եկող և վերադարձող քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
«Ես պատրաստվում եմ խնդրանքով դիմել, որպեսզի մտցվի սանիտարական անձնագրերի կիրառություն՝ նպատակ ունենալով ուժեղացնել սահմանային վերահսկողությունը»,-ասել է քաղաքապետը: Նրա խոսքով, երկրից դուրս գալը կամ վերադառնալը պետք է ուղեկցվի համապատասխան սերտիֆիկատով, որտեղ կնշվեն տեղաշարժման պատճառները:
Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներ ողջունել են սահմանափակումներից դուրս գալու իշխանությունների որոշումները: Միակ բանը, որ լայն շրջանակի կողմից հավանության չի արժանացել, մայիսի 11-ից դպրոցների աշխատանքի վերսկսումն է: