կարևոր
1487 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 17:26

COVID-19. Ռուսաստանը վարակածների թվով շրջանցել է Իրանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Ռուսաստանը վարակածների թվով շրջանցել է Իրանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 329 հազար 453-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 234 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 053 հազար 040 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 095 հազար 977 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 63 հազար 876 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 239 հազար 639 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 543:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 205 հազար 463 է: Վարակից մահացել է 27 հազար 967 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 171 հազար 253: Վարակի հետևանքով մահացել է, 26 հազար 771 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 167 հազար 178 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 376 մարդ:

Գերմանիայում 163 հազար 162 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 632 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 120 հազար 204-ի, մահացածներինը՝ 3,174-ի: Վարակվածների թվով Իրանին շրջանցեց Ռուսաստանը, որտեղ գրեթե 8 հազար վարակվածության նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը կազմելով 114 հազար 431: Մահացածների ընդհանուր թիվը 1169 է:

Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 95 հազար 646 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 091 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 87 հազար 187: Այստեղ մեկ օրում հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 6 հազարից ավելի մարդ:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 874 ընդհանուր, 12 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մի քանի օրում այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Կանադայում հաստատված դեպքերի թիվը  53 հազար 236 է, Բելգիայում 49 հազար 032 է, Նիդերլանդներում 39 հազար 791 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 566 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 14 հազար 096, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 13 հազար 038 է, մահացածներինը՝ 111:

Եգիպտոսում 5 հազար 537 հաստատված դեպք կա, մահացել է 392 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 377-ի, մահացածներինը՝ 30-ի: Իրաքում գրանցվել է 2085 վարակվածության, 93 մահվան դեպքով: Լիբանանում կա 729 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: