18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Դմիտրի Մեդվեդևը վարչապետ Միխայիլ Միշուստինին, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էին ախտորոշել, շուտափույթ ապաքինում է մաղթել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Մեդվեդևն ընդգծել է, որ անկեղծորեն ցանկանում է առողջություն բոլորին և հատկապես նրանց, ովքեր արդեն հիվանդացել են:
Հինգշաբթի ՌԴ վարչապետը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց խորհրդաժողովի ժամանակ պատմել է, որ իր՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է: Միշուստինին մինչ բուժման ավարտը կփոխարինի իր առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովը։