կարևոր
2061 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-01 17:37

Գորիսում 17-ամյա պատանին հոսանքահարվել եւ մահացել է

Գորիսում 17-ամյա պատանին հոսանքահարվել եւ մահացել է

Մայիսի 1-ին` ժամը 15:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելն Արմեն Բ.-ի (ծնված 2003 թ.) դին տեղի ուժերով իջեցրել են տանիքից:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: