կարևոր
1648 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 16:56

ԱՀԿ-ն Չինաստանից սպասում է կորոնավիրուսի ծագման պատճառները հետաքննելու պաշտոնական առաջարկի

ԱՀԿ-ն Չինաստանից սպասում է կորոնավիրուսի ծագման պատճառները հետաքննելու պաշտոնական առաջարկի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանից սպասում է պաշտոնական հրավերի՝ մասնակցելու COVID-19-ի ծագման հետազոտությանը: «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը:

Մեկաբանելով տեղեկությունը, թե Չինաստանի իշխանությունները հրաժարվում են ԱՀԿ-ին հրավիրել՝ մասնակցելու հետազոտությանը՝ նա մասնավորապես ասել է, որ կազմակերպությունը ուրախ կլինի համագործակցելու միջազգային գործընկերների հետ և Չինաստանի կառավարության առաջարկությամբ մասնակցելու հետազոտությանը՝ կապված վիրուսի կենդանական ծագման հետ:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն կարծում է, որ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառների հետ կապված մի շարք հետաքննություններ են ընթանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայում չի մասնակցում Չինաստանում անցկացվող հետազոտություններին:

Նոր տիպի կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարեվերջին, այնուհետև լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3 մլնը: