կարևոր
1070 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-01 15:23

Հայկ Մարությանն ապրիլին 1 մլն 800 հազարական դրամով պարգևատրել է փոխքաղաքապետին ու խորհրդականին

Հայկ Մարությանն ապրիլին 1 մլն 800 հազարական դրամով պարգևատրել է փոխքաղաքապետին ու խորհրդականին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 1,8 մլն դրամով պարգևատրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին:

Կարգադրությունը քաղաքապետը ստորագրել է ապրիլի 20-ին:

Նշվում է, որ Հայկ Սարգսյանն ու Կարեն Համբարձումյանը պարգևատրվել են աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու համար։

«Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել դրամական պարգևատրմամբ 1800,0-հազարական /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին», - ասված է կարգադրության մեջ։