կարևոր
1908 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 15:18

Դպրոցներում գնահատման համակարգը չի աշխատում․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Դպրոցներում գնահատման համակարգը չի աշխատում․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Երեխաներին հետաքրքիր չէ, թե ինչ գնահատական են իրենք ստանում. գնահատման համակարգը չի աշխատում։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Գնահատականները հետաքրքրում են մեզ՝ ծնողներիս, հետաքրքրում են կրթական գործընթացի այլ մասնակիցներին։ Մենք փորձում ենք դա դրսևորել իբրև պատժի մեխանիզմ՝ երեխային երկուս նշանակել կամ որևէ այլ ցածր գնահատական, բայց չի ազդում նրանց վրա։ Դա կարող է նրանց վրա ազդել իբրև ծնողից վախ, դա կարող է նրանց վրա ազդել իբրև վախ որևէ այլ պատժից, որը բուն գնահատականը չէ։ Եթե մենք այսօր խոսում ենք այդ խնդիրների մասին, միգուցե, ազնիվ լինենք և խոսենք մեր գնահատման համակարգի խնդիրների մասին»,- նշել է Անդրեասյանը։

ՀՀ  կրթությանգիտությանմշակույթի  և  սպորտի  նախարարությունը  որոշում  է  կայացրելհամաձայն  որի  առնվազն  1-4  դասարաններում  աշակերտները  չեն  գնահատվի։  ԿԳՄՍ  նախարար  Արայիկ  Հարությունյանը  նշել  էր.  «Մենք  այս  որոշումը  կայացրել  ենք  դեռ  մինչ  հեռավար  կրթության  անցնելը։  Լինելու  են  խրախուսման  նոր  մեթոդներորոնք  մենք  կներկայացնենք  մեր  ուսուցիչներինվերապատրաստումներ  կիրականացվեն։  Այս  համակարգով  մենք  երեխային  չենք  կապում  գնահատականինայլ  կապում  ենք  գիտելիքի  և  կրթության  հետ»:  Դրանով  հանրակրթության  ոլորտում  որոշակի  հեղափոխություն  է  իրականացվում։  Նրա  խոսքով՝  նախագիծը  շուտով  կդրվի  շրջանառության  մեջ։