կարևոր
1607 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 15:00

Հայաստանն ունի օրական 1000 թեստավորում անելու հնարավորություն

Հայաստանն ունի օրական 1000 թեստավորում անելու հնարավորություն

Հայաստանը հնարավորություն ունի իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման՝ օրական 1000 թեստավորում, նախարարությունը փորձում է ավելացնել թեստավորման ենթակա խմբերի քանակը: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Փորձում ենք բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելով ավելացնել թեստավորման ենթակա խմբերը: Բոլոր ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են, օրինակ՝ արդեն ընդգրկվել են բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները: Ի շնորհիվ նրա, որ լաբորատոր ցանցն ընդլայնվել է, մենք հնարավորություն ունենք կատարել օրական մոտ 1000 թեստավորում»,-ասաց նա:

Փոխնախարարը վստահեցրեց, որ դրական դեպքերի մեկուսացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ նպատակ ունեն օրական թեստերի քանակը հասցնել 1000-ի:

Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22 177 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք: