կարևոր
2031 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-01 15:13

«Ryanair» ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով ծրագրում է 3000 աշխատատեղ կրճատել

«Ryanair» ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով ծրագրում է 3000 աշխատատեղ կրճատել

Իռլանդական «Ryanair» ավիաընկերությունը նախատեսում է կրճատել 3000 աշխատատեղ կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով, որը հանգեցրել է թռիչքների գլոբալ դադարեցմանը: Այս մասին հայտնում է Sky News-ը։

Ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև 2022 թվականի ամառ չի ակնկալում ուղևորների կամ գների վերականգնում։

Կրճատումները հիմնականում կվերաբերվեն օդաչուներին և բորտուղեկցորդներին։ Ավիաընկերությունը հայտարարել է նաև, որ ծախսերի կտրուկ կրճատման շրջանակում մինչև ուղևորափոխադրումների վերսկսումը հնարավոր է փակվեն Եվրոպայում ընկերության մի շարք բազաներ: Իսկ աշխատատեղերի կրճատումը կսկսվի հուլիսից: