կարևոր
1294 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 14:24

Ավստրալիան սահմանափակումները կվերանայի սպասվածից շուտ

Ավստրալիան սահմանափակումները կվերանայի սպասվածից շուտ

Ավստրալիան կվերանայի վիրուսով պայմանավորված սահմանափակումները սպասվածից շուտ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է վարչապետ Սքոթ Մորրիսոնը:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ ժողովուրդը «բավականին համոզիչ կերպով» հարթեցրել է վիրուսի տարածումը՝ սոցիալական խիստ սահմանափակումներից շաբաթներ անց:

Պաշտոնյաները պետք է վերանայեին սահմանափակումները մայիսի 11-ին, բայց դա այժմ արվելու է մայիսի 8-ին: Տեղեկությունների համաձայն՝ մի քանի նահանգներ իրենց բնակիչներին թույլատրել են որոշակի ազատություն մայիսի 1-ից:

Ավստրալիայում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 6 հազար 766 է, մահացել է 93 մարդ, առողջացել 5 հազար 739-ը: