Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է գրեթե 2 հազարով՝ ընդհանուր կազմելով 35 043, վկայում են առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարության տվյալները, հաղորդում է РИА Новости-ին։
Բուժում ստանում է 25 007 մարդ, արդեն ապաքինվել է 8888 մարդ (+564 մեկ օրում), զոհվել է 1147 (+73):
Նախօրեին հաղորդվել էր 33 050 հիվանդացածների, մեկ օր առաջ՝ 31 332 -ի մասին:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին որոշել է երկրում մեկուսացման ռեժիմը երկարաձգել մինչեւ մայիսի 3-ը: Այս ռեժիմը գործում է մարտի 25-ից։