կարևոր
864 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-01 13:33

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները հանված են

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները հանված են

Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ նշելով, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։ Հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք:

Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի:

ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրերում ապրիլի 19 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվեց մինչև ապրիլի 30-ը:

Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած: