կարևոր
739 դիտում, 1 տարի առաջ --> 2020-05-01 12:48

Բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն ընդունելի աշխատանքային պայմաններով․ ԱՄՆ դեսպանատուն

Աշխատանքի օրվա առթիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում ուղերձ է հղել․

«Այսօր շատ այլ երկրների հետ Հայաստանը նշում է Աշխատանքի օրը՝ նշանավորելով աշխատավորների իրավունքներն ու ձեռքբերումները։

Նոր կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ապահով աշխատավայրն ու աշխատանքային պայմաններն առողջ հասարակության գրավականն են։ Այն նաև հիշեցում է բոլորիս, որպեսզի պատշաճ կերպով գնահատենք էական նշանակության աշխատանքներում ներգրավված մարդկանց։

Բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն անվտանգ աշխատավայրով, ընդունելի աշխատանքային պայմաններով և աշխատավայրում առողջության ու անվտանգության պատշաճ ստանդարտներով»: