կարևոր
1782 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-01 12:31

Պեսկովը հերքել է Միշուստինի հեռանալու մասին տեղեկությունը

Պեսկովը հերքել է Միշուստինի հեռանալու մասին տեղեկությունը

Կրեմլն անհեթեթություն է համարել լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե կորոնավիրուսը հաղթահարելուց հետո վարչապետ Միխայիլ Միշուստինը կարող է չվերադառնալ աշխատանքի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը. «Անհեթեթություն է»:

Ապրիլի 30-ին վարչապետ Միշուստինը հայտնել էր, որ իր մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական պատասխան է ստացվել: Նա առաջարկել էր իր բուժման ընթացքում ժամանակավոր պաշտոնակատար նշանակել առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովին:

Ավելի ուշ լրատվամիջոցները գրել էին, թե Միշուստինը կարող է չվերադառնալ իր պարտականություններին: