կարևոր
1525 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 11:43

Վրաստանն ուզում է դառնալ զբոսաշրջիկներին վերադարձնող 1-ին երկիրը

Վրաստանն ուզում է դառնալ զբոսաշրջիկներին վերադարձնող 1-ին երկիրը

Մենք ակտիվ աշխատում ենք, որպեսզի Վրաստանը դառնա առաջին երկրներից մեկը, ով կվերադարձնի զբոսաշրջիկներին՝ տուրիստական սեկտորի հետ առցանց հանդիպման ընթացքում ասել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, հաղորդում է Aliq.ge-ն։

Կորոնավիրուսից ամենաշատը տուժել է զբոսաշրջային ոլորտը: Արդեն մարտին եկամուտները նվազեցին 70%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ: Նախարարն ասել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատում է տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի սահմանափակումների պայմաններում զբոսաշրջային շուկան մնա անվտանգ ու առաջիններից լինի, որ կբացի դռները: Թուրնավան ասել է, որ այս ոլորտին ժամանակ է պետք՝ ոտքի կանգնելու համար, նաև հիշեցրել է, որ իշխանությունները առաջին օրվանից աջակցել են դրան:

Վրաստանի իշխանություններն աշխատում են զբոսաշրջության աջակցության հատուկ ծրագրի վրա, որը ներառում է ինչպես հակաճգնաժամային միջոցներ, այնպես էլ խթանիչ տարրեր:

Ներկայումս, հյուրանոցային ու ռեստորանային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային ընկերություններին, էքսկուրսիոն կազմակերպություններին կառավարությունը մինչև նոյեմբերի մեկն ազատել է եկամտահարկից, իսկ 4 ամիս՝ գույքահարկից: Սա վերաբերել է Վրաստանում գործող 18 հազար կազմակերպության: Բացի այդ՝ մի շարք կազմակերպություններ մեկ տարով ազատվել են հողի վարձավճարներից: