կարևոր
1662 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 09:57

Դատարանը Բրազիլիայի նախագահին պարտավորեցրել է բացահայտել COVID-19-ի իր թեստերի արդյունքները

Դատարանը Բրազիլիայի նախագահին պարտավորեցրել է բացահայտել COVID-19-ի իր թեստերի արդյունքները

Բրազիլիայի դատարանը վճռել է, որ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն պետք է 48 ժամվա ընթացքում հրապարակի կորոնավիրուսի վերաբերյալ իր անցած թեստերի արդյունքները, հաղորդում է РИА Новости-ին:

Դատարանի որոշմամբ, նախատեսվում է 911 դոլարի չափով տուգանք՝ չկատարման յուրաքանչյուր օրվա համար։

Սան Պաուլոյում դաշնային դատավոր Անա Լուսիա Պետրի Բետին նշել է, որ խոսքը «բոլոր թեստերի արդյունքների մասին է, որոնք հանձնել է նախագահը»:

Նշենք, որ Մարտին Բոլսոնարուն ԱՄՆ էր այցելել պատվիրակության ուղեկցությամբ, որի ավելի քան 20 անդամներ այնուհետեւ հիվանդացել էին կորոնավիրուսով: Նախագահը մի քանի թեստ է արել, սակայն միշտ հերքել է՝ հայտարարելով, որ իր խոսքը ավելին է, քան «ինչ-որ թուղթ»։

Թեստերի դրական արդյունքի դեպքում նախագահը, որը չի պահպանել ինքնամեկուսացումը, կարող է պատասխանատվության ենթարկվել։

Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 85 հազար դեպք, մահացել է գրեթե վեց հազար մարդ: