կարևոր
1482 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 09:31

Լույս է տեսել Ալիևի աշխատանքի վավերագրության 99-րդ հատորը

Լույս է տեսել Ալիևի աշխատանքի վավերագրության 99-րդ հատորը

Ադրբեջանում հրապարակվել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատանքի վավերագրության 99-րդ հատորը:

Trend գործակալության հաղորդման համաձայն, 99-րդ հատորն ընդգրկում է 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածը: Բազմահատորյակի պատասխանատուն ակադեմիկոս Ռամիզ Մեհտիեւն է, որը երկար տարիներ զբաղեցնում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Նոր հատորը նյութեր է ներկայացնում Իլհամ Ալիեւի՝ դեկտեմբերին եւ հունվարին ունեցած հանդիպումների եւ այցերի մասին, նրա ելույթներն ու հարցազրույցները, շնորհավորական ուղերձները եւ այլն: