կարևոր
1775 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-01 09:16

«Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ»․ Արմեն Սարգսյան

«Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ»․ Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «կորոնավիրուսը դեռ պարտված չէ. դեռ երկար ժամանակ ապրելու ենք նրա հետ՝ մինչեւ համապատասխան դեղորայքը կամ պատվաստանյութը հայտնաբերեն»:

Ապրիլի 30-ին «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ նախագահն ասել է, որ յուրաքանչյուրի կողմից պետք է պարտականություն դիտվի վարակը չփոխանցել ուրիշի, ավելի տարեց անձանց կամ նրանց, ովքեր ավելի թույլ առողջություն ունեն:

«Խոսքը բարոյական պարտականության եւ այլոց հանդեպ հոգատարության մասին է՝ նախ եւ առաջ մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի նկատմամբ: Հետեւաբար, խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ, որը սրբություն է յուրաքանչյուրիս համար, արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ եւ վտանգի չենթարկեք եւ՛ մեծերին, եւ՛ փոքրերին», - ասել է Արմեն Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ աշխարհն արդեն փոխվում էր, իսկ կորոնավիրուսը սկսեց արագացնել այդ փոփոխության ընկալումը. «Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է, որ աշխարհը փոխվել է, վիրուսներն այսուհետ տարածվելու են շատ արագ՝ քվանտային ձեւով»: