կարևոր
1983 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-30 23:59

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար  կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Գիշերը կդիտվի +11, ցերեկը՝ +21, երեկոյան՝ +14 աստիճան տաքություն։