կարևոր
2571 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 23:25

32 տարեկան մեր ամենածանր հիվանդը քայլելով՝ ուսապարկը ուսերին, ժպիտը դեմքին լքեց մեր կենտրոնը․ Կարեն Պողոսյան

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկոյան ևս բարի լուր ունեմ՝

տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին Խ.Վ.-ին 32 տարեկան: Մեր կենտրոն էր ընդունվել 28.03.20թ. Covid 19, երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ, SpO2- 65%, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին: Վերակենդանացման բաժանմուքի ամբողջ անձնակազմը, հմուտ բժիշկները, բաժանմուքի վարիչ Անահիտ Բարսեղյանի ղեկավարությամբ օր ու գիշեր պայքարեցին հիվանդի կյանքի համար:

Այսօր մեր հիվանդը քայլելով՝ ուսապարկը ուսերին, ժպիտը դեմքին լքեց մեր կենտրոնը:
Հատուկ շնորհակալություն վերակենդանացման բաժանմունքի անձնակազմին և ողջ կոլեկտիվին:
Պայքարում ենք միասին! »