կարևոր
1401 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 23:54

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 4693-ի

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 4693-ի

Իտալիայում կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 4693 վարակակիր, ընդհանուր ապաքինվածների թիվը հասել է 75 945-ի։ Այս մասին հայտնել  է քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին, հաղորդում է РИА Новости-ն։

«Սա ռեկորդային աճ է արտակարգ իրավիճակի սկսվելուց ի վեր»,- ասել է Բորելին:

Նաև զգալիորեն նվազել է վարակվածների թիվը, մեկ օրում գրանցվել է 3106 դեպք։

Իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում աճել է 285-ով, հասնելով՝ 27 967-ի: